Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին:
Օրվա հանդիսավորությունն ակնհայտ էր: Ամեն ինչ կատարվում էր հաղորդելու համար այն հաճելի տրամադրությունը, որ այդ օրը թևածում էր հիվանդանոցում:
Նրանք նշելու էին արդեն կյանքի 80 տարիների սահմանագիծն անցած, վիրաբուժության նորագ ույն մեթոդներ ներդրած ու դրանք հմտորեն կիրառող, գիտագործնական, մանկավարժական, գիտական կադրերի պատրաստման կեսդարյա գործունեության ճանապարհ անցած ՀՀ բժշկական և ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, գիտության ու արվեստների ասպետի պատվավոր կոչմանն արժանացած գիտնականի` պրոֆեսոր ՎԻԿՏՈՐ ԹԱԴԵՎՈՍԻ ԱՓՈՅԱՆԻ ծննդյան հոբելյանը:
Հանդիսավոր հավաքի բացման խոսքում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարիկ Գրիգ որյանը հավուր պատշաճի գ նահատելով հոբելյարի ծառայությունները վիրաբուժության զարգ ացման գ ործում, ուղերձի հետ մեկտեղ նրան հանձնեց կենտրոնի պատվավոր հուշամեդալը և պատվոգիրը:
Հոբելյարի կյանքի և գ ործունեության մասին զեկուցող` երկրորդ վիրաբուժական ամբիոնի վարիչ, դոցենտ Ս.Ստեփանյանը մասնավորապես նշեց, որ Վ.Ափոյանը 1953-ին գ երազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատանքային գ ործունեությունը սկսել է Լիպեցկի մարզի շրջանային հիվանդանոցներից մեկում` որպես միակ վիրաբույժ: Վերադառնալով Հայաստան` մինչև 1960թ. ա
շխատել է Ալավերդու քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Լենինգ րադում անցած մասնագ իտացումից հետո Վ.Ափոյանը մրցույթով ընտրվում և աշխատանքի է անցնում Մոսկվայի բժիշկների կատարելագ ործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական վիրաբուժության երկրորդ ամբիոնում` աշակերտելով նշանավոր վիրաբույժներ Բ.Կ.Օսիպովին, Վ.Լ.Մանևիչին, Ի.Բ.Ռոզանովին: 1964-ին պաշտպանել է թեկնածուական թեզը: Արդեն բ.գ .թ. Վ.Ափոյանը, աշխատելով բժիշկների կատարելագ ործման Երևանի ինստիտուտում` ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի կլինիկայում, անցավ կրտսեր գիտաշխատողից մինչև բժշկական գիտությունների դոկտոր (1971թ.), պրոֆեսոր գիտական ուղին: 1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնը, այնուհետև զբաղեցրել ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը: Մեծ է նրա ծառայությունը վիրաբուժական նորագ ույն մեթոդներ մշակելու, գործնականում դրանք ներդնելու, երիտասարդ կադրերին իր հարուստ փորձը փոխանցելու գ ործում: Վ.Ափոյանի վիրաբուժական գործունեությունը աչքի է ընկնում համարձակ, փորձառու, նորարարական մոտեցումների կիրառմամբ, բարդ խնդիրների արդյունավետ լուծումների բազմազանությամբ: Նա լայն մասշտաբի վիրաբույժ է: Գործունեությունն ընդգ րկում է կրծքավանդակի, ստամոքսի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի, ներզատական գ եղձերի վիրաբուժության ասպարեզները: Ակնհայտ են նրա մշակած մեթոդները թոքի թարախային ախտահարումների, գործնական առողջապահության մեջ առաջինը միասթենիայի և բրոնխային ասթմայի վիրաբուժական մեթոդներ կիրառելու գործում: Նրա կատարած` սրտից էխինակոկի բշտի, ինչպես նաև թոքերից էխինակոկի բշտերի միաժամանակյա հեռացման վիրահատությունները բացառիկ էին և առաջինը ոչ միայն Հայաստանում: Դեռ երիտասարդ տարիներից նրան ուղեկցել է «հիվանդին չի կարելի դիտել որպես եկամտի աղբյուր» հավատամքը:
Շնորհալի, անաչառ բժիշկ-գիտնականը 22 տարի շարունակ ղեկավարել է նաև ԵՊԲՀ-ի վիրաբուժական մասնագիտությունների գծով թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ու գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը: Նրա գրչին են պատկանում շուրջ 200 գիտական աշխատանքներ, հայերեն լեզվով բժշկական բուհերի ուսանողների համար հրատարակած վիրաբուժական հիվանդությունների դասագիրքը, աճուկային ճողվածքների պլաստիկ վիրաբուժությանը նվիրված մենագ րությունը:
Այդ օրը 80-ամյա, բայց դեռևս ակտիվ գործող, տաղանդավոր, առաջատար վիրաբույժին շուրջ 2 տասնյակ գ րավոր ու բանավոր ուղերձներ հղելուց բացի, հանձնեցին բնական գիտությունների Եվրոպիայի ակադեմիայի ակադեմիկոսի դիպլոմն ու հուշամեդալը:
Հանրապետության բժշկագ իտության զարգացմանը նպաստելու, բնակչության առողջության պահպանման գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի, երկարամյա անբասիր աշխատանքի, վիրաբուժական բարձրորակ կադրեր պատրաստելու համար ակադեմիկոս Վ.Ափոյանը պարգևատրվեց ՀՀ ԱՆ ոսկե մեդալով և շնորհակալագրով:
Իր եզրափակիչ խոսքում Վ.Ափոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանն ու
«Արմենիա» բժշկական կենտրոնի ղեկավարությանը իր գ ործունեությունը բարձր գնահատելու, գործընկերներին` ջերմ վերաբերմունքի և բարի մաղթանքների համար: Հոբելյարն առանձնահատուկ երախտագիտության զգացումով շնորհակալություն հայտնեց իրեն բուժող գործընկերներին, որոնց շնորհիվ` ինչպես նա ասաց. «Ես այստեղ կանգնած եմ»:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն